Воскресенье, 28 Апр 2024, 03:42

Приветствую Вас Гость | RSS
ARMLIBERTY.DO.AM
ГлавнаяРегистрацияВход
Категории раздела
NORUTYUNNER-LURER [33]
HOGEBANAKAN TESTER [14]
NYUTER EV QNNARKUMNER [6]

Clock

Мини-чат

Еркер

Плейер с плей-лист

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Главная » Файлы » NORUTYUNNER-LURER » NYUTER EV QNNARKUMNER

Քունն ու երազների աշխարհը
06 Авг 2010, 23:54
Քնի կարևորությունը 



    Մարդու օրգանիզմը յուրահատուկ կառուցվածք է, նրա ամենօրյա գործունեությունն ապահովվում է փոխկապակցված մեխանիզմների մի ամբողջ համակարգի կողմից: Իսկ որպեսզի այդ գործունեությունը լինի անխափան, պետք է օրգանիզմի մշտական սնուցում` քուն: Այսինքն` մի վիճակ, որի ընթացքում վերականգնվում են էներգիայի պաշարները և օրգանիզմն ազատվում է կենսագործունեության ավելորդ նյութերից:


Քնի ժամանակ օրգանիզմի կենսաապահովման բոլոր համակարգերի աշխատանքը դանդաղում է` նյութափոխանակությունը հասնում է ակտիվության ամենացածր աստիճանին, արյան ճնշումն ընկնում է, սրտի զարկերի հաճախությունը նվազում է, նյարդային համակարգի զգայունությունը լույսի, ձայնի և նույնիսկ ցավի նկատմամբ` թուլանում, երբեմն խախտվում է նաև շնչառության բնականոն ռիթմը: Բացի դրանից որոշ գիտնականներ պնդում են, որ մեր ուղեղն օգտագործում է քնի ժամանակահատվածը ավելորդ էլեկտրականությունից ազատման և հիշողության համակարգի մաքրման համար:
Ըստ վիճակագրության` նորածինը միջին հաշվով քնում է օրական 20 ժամ, որը, որպես կանոն, բաժանվում է կերակրման ընդմիջումով բաժանվող 3-4 մասի: Տարիքի հետ մեծանում է երեխայի ստամոքսը, հետևաբար`նաև կերակրման ժամանակը, և քնին հատկացվող ժամանկը աստիճանաբար պակասում է: Արդեն 1 տարեկան երեխան քնում է 12 ժամ գիշերը և միայն մի քանի ժամ ցերեկը:


Հասուն մարդը քնում է միջինը 8 ժամ: Սակայն հարկ է նշել, որ այդ ժամանակը խիստ անհատական է յուրաքանչյուր մարդու համար: Կարևորն այն է, որ քնից հետո մարդն իրեն զգա բավականաչափ հանգստացած: Ընդունված է համարել,որ տարեց մարդկանց ավելի քիչ ժամանակ է հարկավոր քնի համար, բայց դա միշտ չէ այդպես: Կասկած չի կարող լինել, որ իրականում տարեց մարդկանց շատ խնդիրներ` ֆիզիկական կամ հոգեբանական, առաջ են գալիս հենց անբավարար կամ խանգարված քնի պատճառով: Եվ սա նման է փակ շրջանի. չէ որ քնի խանգարումը հենց ֆիզիկական և հոգեբանական խնդիրների արդյունք է:
Քնի չորս փուլերը 



    Գիտնականներին հաջողվել է ստանալ քնի ընթացքում ուղեղի գործունեության ճշգրիտ պատկերը և առանձնացնել չորս հիմնական փուլերը:

Առաջին փուլին հատուկ են ընդհանուր թուլացումը և ուղեղի կողմից ալֆա-ալիքների ճառագայթումը: Ընդ որում, այս ընթացքում ակնագնդերը կատարում են դանդաղ, շրջանաձև շարժումներ: Հենց այս փուլում է մարդն անցնում գիտակցականը ենթագիտակցականից բաժանող սահմանը: Մկանները թուլանում են, սրտի զարկերը` դանդաղում: Առաջին փուլում քնածին թվում է, թե երազ է տեսնում, բայց միևնույն ժամանակ նրան շատ հեշտ է արթնացնել, ինչից հետո նա կարող է պնդել, որ դեռ քնած չէր: Քնածին չանհանգստացնելու դեպքում նա հետզհետե կտեղափոխվի քնի երկրորդ փուլ: 

Քնի երկրորդ փուլում ուղեղն արձակում է բետա-ալիքներ: Ակնագնդի դանդաղ շարժումները դեռևս շարունակվում են, բայց արթնացնելու դեպքում այս ժամանակահատվածում տեսած երազները մեծամասամբ մոռացվում են: 20-30 րոպե հետո սկսվում է հաջորդ փուլը:

Երրորդ փուլում ուղեղի արձակած ալիքների հաճախությունն անհամեմատ նվազում է: Այս փուլի ընթացքում քնածին արթնացնելը բավական բարդ է, քանի որ մկաններն ավելի են թուլանում, սրտի աշխատանքը` դանդաղում, մարմնի ջերմաստիճանն ու արյան ճնշումը` նվազում: 

Չորրորդ փուլը բնութագրվում է դելտա-ալիքների արձակմամբ և սկսվում է քուն մտնելու պահից մոտ 30 րոպե անց: Սա ամենախորը քնի փուլն է, որում ընդամենը 20 րոպե մնալուց հետո քնածը վերադառնում է մակերեսային քուն: Թեև այդ պահին ուղեղի ալիքների նկարագիրը շատ նման է առաջին փուլում ունեցածին, բայց այստեղ շատ դժվար է քնածին արթնացնել: Սա, այսպես կոչված, ԱԱՇ փուլն է (աչքերի արագ շարժում), որի ընթացքում էլ հենց այցելում են ամենապարզորոշ երազները: 10-20 րոպե տևող ԱԱՇ-ից հետո քնածը նորից անցնում է վերոհիշյալ բոլոր փուլերով:

Այս ցիկլը գիշերվա ընթացքում կարող է բազմիցս կրկնվել:


Категория: NYUTER EV QNNARKUMNER | Добавил: LIBERTY_(AD)
Просмотров: 1615 | Загрузок: 0 | Комментарии: 3 | Рейтинг: 3.2/4
Всего комментариев: 3
3 armen  
0
shat hetaqrqir er

2 ANAHIT  
0
shat lavner

1 Metaksia  
0
hetaqrqir e

Имя *:
Email *:
Код *:
Онлайн калькулятоR
Онлайн калькулятор

Загрузка файлов

Добавить в Избранн

Наш опрос
INCHPISIN E KAYQI NOR DIZAYN@?
Всего ответов: 633

PROGRAMA

Социальные закладк


Copyright MyCorp © 2024Конструктор сайтов - uCoz