Суббота, 11 Май 2024, 11:52

Приветствую Вас Гость | RSS
ARMLIBERTY.DO.AM
ГлавнаяРегистрацияВход
Категории раздела
NORUTYUNNER-LURER [33]
HOGEBANAKAN TESTER [14]
NYUTER EV QNNARKUMNER [6]

Clock

Мини-чат

Еркер

Плейер с плей-лист

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Главная » Файлы » NORUTYUNNER-LURER » NORUTYUNNER-LURER

SOS. Երեւանի գետնանցումներում վաճառվող սննդամթերքի «դեգուստատորները» ճանճերն ու կատուներն են
28 Июл 2010, 12:45

SOS. Երեւանի գետնանցումներում վաճառվող սննդամթերքի «դեգուստատորները» ճանճերն ու կատուներն են

Հուլիս 28, 2010 | 10:30

Հավի բուդ, երշիկ, նրբերշիկ, բուտերբրոդներ, խորոված-քյաբաբ, պանիր, թխվածք, մակարոնեղեն, զեյթուն, պոնչիկ-պերաշկի…սրանք այն սննդամթերքներն են, որոնք վաճառվում են  Երեւանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանի գետնանցումում:  Վաճառվում են՝ առանց համապատասխան սանիտարահիգիենիկ պայմանների. ասենք, երշիկն ու հավի բուդը դրված են ոչ թե սառնարաններում, այլ «դախլների» վրա, որի առաջին համտեսողները ոչ թե գնորդներն են, այլ....ճանճերը: Ընդ որում՝ համառ ու տռզած: Ի դեպ, ճանճերը սննդամթերքի կրպակների միակ բնակիչները չեն: Որպես կանոն, միս ու երշիկ վաճառող կրպակատերերից յուրաքանչյուրը մի-մի կատու ունի, որոնք սպասում են, թե երբ պիտի իրենց տերը կամ տիրուհին աչքը թեքի, որ վրա տան մթերքին՝ դրանից բխող հետեւանքներով: Առեւտրային այս մղձավանջը ֆիքսել է  NEWS.am-ի ֆոտոխցիկը:

Երբ այցելեցինք կայարան պարզելու, թե արդյո՞ք այդտեղից գնումներ անող քաղաքացիները հետեւողական են վաճառվող սննդամթերքի որակի հարցում, պարզվեց՝ ոչ: Այն հանգամանքը, որ առեւտուրը կազմակերպվում է սանիտարահիգիենիկ պայմանների բացակայության պայմաններում, ամենեւին էլ անհարմարություն չի պատճառում գնորդներին. նրանք սիրահոժար գնումներ են կատարում, առանց կասկած ունենալու, որ գուցե գնվող սննդամթերքը թարմ չէ: «Դե հլը էսքան ժամանակ չենք թունավորվել ստեղից գնված ապրանքներից: Հենց թունավորվենք՝ էլ չենք առնի»,-նկատեց երշիկ գնող քաղաքացիներից մեկը: Իսկ այն վաճառող կրպակատիրուհին շտապեց տեղեկացնել, որ քիչ առաջ է մթերքը հանել սառնարանից ու պատրաստվում էր կրկին տեղափոխել այնտեղ: Մինչդեռ աշխատանքային օրվա ողջ ընթացքում երշիկեղենն ու մյուս մթերքներն այդպես էլ սառնարան չտեղափոխվեցին: Երշիկեղեն վաճառող մեկ այլ կրպակատիրուհի, որը խիստ բորբոքվեց, նույնիսկ վիրավորանքներ տեղաց, երբ մեր ֆոտոխցիկը ֆիքսեց վաճառվող մթերքը, հորդորեց մեզ, թե «Գնացե՛ք, պարզե՛ք, թե որտեղ ա թաղված շան գլուխը ու օրիգարխների պոչից բռնեք»:  

«Հայաստանում էնքան շատ աղտոտված բաներ կան, օրինակ օդը, ջուրը, իսկ դուք եկել եք ու ուզում եք ձեր մուռը սննդամթերքից հանել»,-նկատեց մեկ այլ կրպակատեր, որը հավի բուդ էր վաճառում: Հարցին, թե ինչո՞ւ է արագ փչացող այդ ապրանքը վաճառում ոչ թե սննդամթերքի համար նախատեսված  համապատասխան սառնարանից, այլ՝ ստվարաթղթե տուփի մեջ դրված ու բաց վիճակում, վաճառողը դժգոհեց, թե իրեն այդպես է ձեռք տալիս:  

Գետնանցումում, բացի պոնչիկ-պերաշկուց ու կասկածելի որակի երշիկեղենից,  վաճառվում էր նաեւ պանիր, ընդ որում՝ դրանց մի մասը ջրով լի դույլերի մեջ դրված, իսկ մյուս մասը՝ բաց վիճակում ու վրան վխտացող ճանճերով: Պանրի այդ «վաճառակետը» (որպես այդպիսին ծառայում էր գետինը, որին դրված էին դույլերն ու մի «տաբուրետկա», որին նստած էր պանրավաճառը) սարսափելի գարշահոտություն էր տարածում շրջապատում, ինչից բողոքում էր նաեւ քիչ հեռվում կոսմետիկա վաճառող կրպակատերը: Պանրավաճառ տիկինը, պարզեցինք, Մարտունիից էր եկել, որպեսզի պանիր վաճառելով հոգա հոսպիտալում գտվող թոռան բուժման ծախսերը: Մեկ կիլոգրամ պանիրը տիկինը վաճառում էր 500-1000 դրամով ու բողոքում, թե նման գին ոչ մի շուկայում չկա: «Լավ օրից չի, որ եկել եմ հասել եմ Երեւան, որ երկու կոպեկ փող աշխատեմ»,-դժգոհեց նա, իսկ հարցին, թե պանրի որակը երաշխավորող համապատասխան փաստաթուղթ ունի՞՝ այսպես պատասխանեց. «Ինձ տենց հարց մի տուր: Ես պետք է իմ օրվա հացի փողը աշխատեմ, ինչ գնով ուզում ա լինի»:

Ի դեպ, կայարանի շրջակայքում կան նաեւ մի շարք «քյաբաբնոցներ», որոնք նույնպես գործում են սանիտարահիգիենիկ պայմանների խախտմամբ:
Մեր այցելության ժամանակ հայերի սիրելի օբյեկտներից մեկի վաճառողուհին պատրաստի քյաբաբը ծածկել էր թիթեղյա տարայով եւ սպասում էր գնորդների: Ի դեպ սրահում, որը նախատեսված էր քյաբաբ վայելելու համար, սարսափելի տոթ էր, իսկ սպասքի ու սփռոցների մաքրության մասին խոսելը նույնիսկ ավելորդ է: Կրպակատիրուհին ասաց, որ կրպակից հիմնականում օգտվում են շրջակայքում տեղակայված միկրոավտոբուսների եւ ավտոբուսների վարորդներն ու գյուղերից քաղաք եկող մարդիկ: Բացի քյաբաբից՝ կրպակի «մենյուում» կան նաեւ հետեւյալ ճաշատեսակները՝ ջրիկ ճաշ, տապակա, խաշ…:  

Բարեբախտաբար՝ Հայաստանում առեւտրի եւ ծառայությունների ոլորտը կարգավորող օրենք կա՝ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենք, որը թեեւ մասնագետները թերի են համարում, սակայն այդ թերի օրենքն էլ, կիրառելու դեպքում շատ հարցեր լուծում կստանան: Ըստ օրենքի՝ թույլատրվում է միայն ծաղիկների, տնկիների, ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված եղեւնիների եւ սոճիների, պաղպաղակի, ջրի, այդ թվում` հանքային, հյութերի եւ զովացուցիչ ըմպելիքների բացօթյա առեւտուրը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիշա Բաղյանից NEWS.am-ը հետաքրքրվեց, թե արդյո՞ք վերահսկողություն իրականացվում է կայարաններում իրականացվող առեւտրի նկատմամբ: Նա ասաց, որ այդ խնդրով զբաղվում է Երեւանի քաղաքապետարանը, իսկ իրենց խնդիրը 70 միլիոն դրամի առեւտուր իրականացնող օբյեկտների նկատմամբ վերահսկողություն իրականացնելն է: «Սակայն բոլոր դեպքերում, որպես ահազանգ, ես մարդ կուղարկեմ՝ թող ստուգումներ իրականացնեն: Եթե հարկ լինի, մենք կդիմենք կառավարություն, որպեսզի թույլտվություն ստանանք ստուգում իրականացնել տվյալ վայրում»,-նշեց Բաղյանը:

NEWS.am-ը խնդրի առնչությամբ դեռ օրեր առաջ դիմել էր  Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկման վարչությանը:

Վարչության պետի տեղակալ Վազգեն Ղազարյանը, տեղեկանալով իրականացվող առեւտրի պայմանների մասին, ասաց, որ համապատասխան տեսուչներ կուղարկի մեր նշած վայր՝ ստուգումներ իրականացնելու համար: Մեր զրույցից օրեր անց, սակայն, ինչպես պարզվում է, որեւէ բան չի փոխվել, քանի որ առեւտուրն այդ  կայարանում եռում է: Թե ինչ պայմաններում՝ արդեն նկարագրեցինք:

Категория: NORUTYUNNER-LURER | Добавил: LIBERTY_(AD)
Просмотров: 1029 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Онлайн калькулятоR
Онлайн калькулятор

Загрузка файлов

Добавить в Избранн

Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 361

PROGRAMA

Социальные закладк


Copyright MyCorp © 2024Конструктор сайтов - uCoz