Հուլիս 03, 2010 | 10:25
Ամերիկյան հայտնի աստղ, հայազգի Քիմ Քարդաշյանը այսուհետ իր տեղն է
զբաղեցրել հայտնիների կողքին Մադամ Թյուսոյի արձանների թանգարանում։
Իր արձանի բացումից առաջ Քարդաշյանը Twitter-ում գրել էր, որ շատ է
սպասում տեսնելու, թե արդյո՞ք արձանը իրեն նման է։ Իսկ Արդեն բացման օրը,
տեսնելով արձանը, Քարդաշյանը նշեց, որ այն շատ է հավանել։ «Արձանը ինձ նման
է։ Ես հպարտություն եմ զգում»,-նշել էր Քիմ Քարդաշյանը։