Հուլիս 29, 2010 | 21:50
Digital Sky Technologies (DST) ընկերությունը, որը Mail.ru-ի, Odnoklassniki.ru-ի եւ ICQ-ի սեփականատերն է, 2011-ի գարնանը Լոնդոնի ֆոնդային բորսայում կվաճառի իր բաժնետոմսերի 25 տոկոսը: DST-ն IPO-ի մանդատ է տվել երեք բանկերի` Goldman Sachs, Morgan Stanley եւ JPMorgan: Այս տարվա հուլիսին DST-ն Mail.ru-ում իր բաժնեմասը դարձրել էր 99,9 տոկոս, հիմա ընկերությունը բանակցություններ է վարում Odnoklassniki.ru-ի բաժինը գնելու շուրջ: DST-ն նաեւ 25 տոկոս բաժնեմաս ունի «В контакте» եւ OE Investments-ում:
Փորձագետները DST-ի կարողությունը գնահատում են 3-4 մլրդ դոլար, բայց կանխատեսում են, որ 2011-ին այդ գնահատականը կարող է հասնել 5-6 մլրդի, շնորհիվ նրա, որ նախորդ տարի Odnoklassniki.ru-ն եւ Mail.ru-ն կրկնապատվել են իրենց եկամուտը: