Четверг, 02 Май 2024, 05:13

Приветствую Вас Гость | RSS
ARMLIBERTY.DO.AM
ГлавнаяРегистрацияВход
Категории раздела
NORUTYUNNER-LURER [33]
HOGEBANAKAN TESTER [14]
NYUTER EV QNNARKUMNER [6]

Clock

Мини-чат

Еркер

Плейер с плей-лист

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Главная » Файлы » NORUTYUNNER-LURER » NORUTYUNNER-LURER

Ադրբեջանում տղամարդկանց արգելում են լքել երկիրը. Շուտով համընդհանուր մոբիլիզացիա է լինելու
03 Авг 2010, 20:14

Ադրբեջանում տղամարդկանց արգելում են լքել երկիրը. Շուտով համընդհանուր մոբիլիզացիա է լինելու

Օգոստոս 03, 2010 | 17:58 

Ադրբեջանի՝ 18-45 տարեկան քաղաքացիները, ովքեր ցանկանում են մեկնել արտերկիր, օտարերկրյա դեսպանատներում մերժում են վիզա տրամադրելու հարցում:

Համապատասխան փաստաթուղթը կարող է տրվել միայն այն անձանց, ովքեր գործուղման են մեկնում պետական գործերով կամ պետական նշանակություն ունեցող միջոցառումներին: Այդ մասին «Ենի մուսավաթ» թերթին հայտնել է ադրբեջանցի մի գործարար, ում նույնպես մերժել են վիզայի հարցում:

«Ես ցանկանում էի Դուբայ մեկնել, սակայն դեսպանատունը ինձ մերժեց` ընդ որում, ես տարին մի քանի անգամ լինում եմ այնտեղ: Ապա ես դիմեցի Չինաստանի դեսպանատուն: Եվ նրանք նույնպես մերժեցին: Երբ ես սպառնացի բողոքել Ադրբեջանի իշխանություններին,  դեսպանատան աշխատակիցն ասաց, որ Ադրբեջանի կառավարությունից իրենց հանձնարարվել է վիզա չտտրամադրել 18-45 տարեկան տղամարդկանց»,- պատմել է գործարարը:

Թերթի անցկացրած սեփական հետաքննության ընթացքում պարզվել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանում բոլոր հավատարմագրված դեսպանատները ղեկավարվել են այդ հրամանով: Այսինքն վերջին ամսվա ընթացքում վիզաներ են տրամադրվել միայն այն տղամարդկանց, ովքեր մեկնում էին պետական կարեւորություն ունեցող միջոցառումներին:

«18-45 տարեկան տղամարդկանց չեն թույլ տալիս լքել երկիրը, քանի որ այդ տարիքի քաղաքացիների մոտ կեսը գտնվում է երկրի սահմաններից դուրս, իսկ մնացածների մեկնումը կարող է խնդիրներ առաջացնել մոբիլիզացիայի դեպքում», - ասել է փորձագետը:


Категория: NORUTYUNNER-LURER | Добавил: LIBERTY_(AD)
Просмотров: 1894 | Загрузок: 0 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Онлайн калькулятоR
Онлайн калькулятор

Загрузка файлов

Добавить в Избранн

Наш опрос
ԱՅՍ ԿԱՅՔՈՒՄ Ո՞Ր ԲԱԺԻՆՆ Է ՁԵԶ ԱՌԱՎԵԼ ԴՈՒՐ ԳԱԼԻՍ
Всего ответов: 834

PROGRAMA

Социальные закладк


Copyright MyCorp © 2024Конструктор сайтов - uCoz