Օգոստոս 02, 2010 | 12:28
Ադրբեջանում ամուսինը սպանել է իր կնոջն այն բանից հետո, երբ բռնացրել է նրան Одноклассники սոցիալական ցանցում երիտասարդների հետ շփվելիս:
Օգոստոսի 1-ին երեկոյան՝ ժամը 18-ին, Բաքվի Սալայանսկի շրջանում Իլքին Ալիեւը դանակի 8-10 հարված է հասցրել իր կնոջը` 22-ամյա Ելենա Սմիռնովային, փորի ու վզի հատվածում: Այս մասին ասված է Ադրբեջանի գլխավոր դատախազության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Ալիեւը ինքնակամ ներկայացվել է ոստիկանություն եւ խոստովանել, որ իրեն սպանության է դրդել խանդը: