ԿԱՐՈ՞Տ ԵՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ Եթե դուք դեռ վստահ չեք, ինչն է ձեզ ավելի հարազատ` մշտականության խաղաղ զգացումը, թե փոփոխությունների փոթորիկը, լրացրեք թեստը: 1,5,6,9,10 հարցերին «այո» և 2,3,4,7,8 հարցերին «ոչ» պատասխանները գնահատվում են մեկական միավոր: _ 1.Գիտե՞ք որտեղ են փղերն ապրում: 2.Սիրու՞մ եք, երբ ձեր սենյակի դուռը բաց է: 3. Նույնիսկ լավ եղանակին գերադասում եք տա՞նը մնալ: 4. Ջղայնանում եք, երբ անպատեհ ժամի եք ճաշում: 5. Ձեզ դու՞ր է գալիս անծանոթ փողոցներով թափառելը: 6. Երազու՞մ եք օդապարիկով թռչելու մասին: 7. Չե՞ք վախենում անծանոթ վայրում մոլորվելուց: 8. Վա՞տ եք քնում նոր տեղում: 9. Կարո՞ղ եք ճշգրիտ ասել, թե ինչ կվերցնեք ձեզ հետ, եթե ստիպված լինեիք ապրել անմարդաբնակ կղզում: 10. Գիտե՞ք որտեղ է Ձատկի կղզին: _ 8-ից ավելի միավոր-Դուք բնածին ճանապարհորդ եք, ապրելավայրի փոփոխությունները օդի պես անհրաժեշտ են ձեզ, առանց դրանց կձանձրանաք: 4-8 միավոր-Սիրում եք փոփոխությունները, բայց տանն էլ ձեզ վատ չեք զգում; Այդուհանդերձ , արձակուրդի ժամանակ բաց մի թողեք ճամփորդելու հնարավորությունը; 4-ից պակաս-Ա~յ թե նստակյացն եք: Ձեր մեջ ուժ գտեք գոնե բնակարանի կահույքը ժամանակ առ ժամանակ վերադասավորելու: